ՀՀ բարձրագույն խմբի 19-րդ տուրը սկսվեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած «Լոռի» — «Նոա» հանդիպումով:Այս տուրի կենտրոնկան հանդիպումն է, քանի որ 1-6-րդ տեղերի համար պայքար մղող թիմերիմրցպայքարում միմյաց հետ էին հանդիպում մրցաշարային աղյուսակում 2-րդ և 5 –րդ տեղերում ընթացող թիմերը: Աշխույժ, դինամիկ և դիտարարժան պայքարում ընթացած խաղում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Տանտերերը թեև հանդիպման ընթացքում 2 անգամ (1:0,2:1) հաշվի մեջ առջևում էին ,սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 18-րդ րոպեին Դիեգո Կոելոն բացեց հանդիպման հաշիվը, սակայն ընդմիջման գնալուց 8 րոպե առաջ հաշվի հավասարություն վերականգնեց ԴանուՍպատարուն: 59-րդրոպեին Ագուստին Մազիերոն «Լոռիին» կրկին առաջ մղեց , բայց 12 րոպե անց Վլադիմիր Ազարովը դարձյալ հավասարեցրեց հաշիվը՝2:2, ու այն մինչ խաղավարտ չփոփոխվեց:
Լարված ու անհաշտ պայքարում ընթացած խաղն աչքի ընկավ դեղին քարտերի առատությամբ: Մրցամարտի գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը 8 դեղին քարտ ցույց տվեց երկու թիմերի խաաղցողներին: Կողմերի յուրաքանչյուրի խաղացողները 4-ական դեղին քարտի արժանացան:
Այս խաղից հետո «Լոռին» վաստակեց 33 միավոր եւ մնաց 2-րդ տեղում: «Նոան» իր ակտիվում գրանցած 31 միավորով ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccer