Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆ ՈՒ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկնել էին Հայաստանից՝ վերադարձել են։Այս մասին   հայտնում են Ուրարտուի մամուլի ծառայությունից:
Հայաստանում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, այժմ նա գտնվում է ինքնամեկուսցման մեջ։
Հայաստան վերադարձած ֆուտբոլիստները նույնպես մեկուսացված են։ Ինքնամեկուսացման համար պահանջվող ժամանակն անցկացնելուց հետո միայն նրանք կվերսկսեն մարզումները և կմիանան ընդհանուր խմբին:

©2020 Armenian Soccer