ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռին» ներկայացրել է ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբի կազմը:Այսպես, գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Սերգեյ Չիկիշևը։ Այդ մասին հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Չիկիշևը մարզչական կարիերան սկսել է 1995 թվականին։ 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» տարբեր տարիքային թիմերում։
Ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսի ընթացքում Չիկիշևը «Փյունիկում» եղել է Ռոման Բերեզովսկու առաջին օգնականը։
Մարզչական անձնակազմում է ընդգրկվել Վիտալի Ստարովիկը։
42-ամյա ուկրաինացի մասնագետը մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է «Չեռնոմորեցում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։
Ռոման Չուպրինան նշանակվել է ֆիզպատրաստության մարզիչ։
44-ամյա մասնագետն աշխատել է Զապորոժյեի «Մետալուրգում», «Սեւաստոպոլում», «Չեռնոմորեցում»։
Սլավիկ Սուքիասյանը նշանակվել է դարպասապահների մարզիչ։
Երևանի «Արարատի» հանրահայտ նախկին դարպասապահը երկար տարիներ աշխատել է Իրանի պրեմիեր լիգան ներկայացնող թիմերում։
55-ամյա մասնագետը «Լոռիում» է 2020-ի հունիսից։
©2020 Armenian Soccer