Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կայանալու է 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից իրազեկում են, որ այս հանդիպումը սպասարկելու է Ավստրիայի մրցավարական անձնակազմը Յուլիան Վինբերգերի գլխավորությամբ: Վերջինիս օգնականներն են իր համերկրացիներ՝Անդրեաս Ստաուդինգերն ու Ռոլանդ Ռեդելը: Խաղի 4-րդ պաշտոնյան է ավստրիացի Քրիստոֆեր Ջեգեր: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակներ են `Սան մարիրոնի ներկյացուցիչ Ստեֆանո Պոդեսչին ու նիդեռլանդցի ՅԱն Վիլեմ Վան Դոպը:
©2021 Armenian Soccer