Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախի կազմում հանդես կգան Հարավային Օսիայի հավաքականի 2 խաղացողներ

3 տուրից հետո ՀՀ 1-ին խմբի  ընթացիկ առաջնությունում 3 անընդմեջ հաղթանակով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լեռնային Արցախ» ՖԱ-ն նոր համալրումներ ունի:Ինչպես իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից,  ակումբի հետ պայմանագիր են կնքել Բատրաձ Տեդեևը ու Արսեն Կայտովը:
Այս խաղացողները    2019թ  հունիսի 1-9-ը Արցախում կայացած  չճանչված երկրների  ConIFA European Football Cup 2019 խաղարկության ժամանակ Հարավային Օսիայի  հավաքականի կազմում դարձել են ստուգատեսի հաղթող, եզրափակչում 1:0 հաշվով առավելության  հասնելով Արևմտյան Հայստանի ընտրանու նկատմամբ:

©2020 Armenian Soccer