Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 2 –րդ տուրից հետաձգված «Լոռի» – «Վան» հանդիպումը: Խաղի առաջին 70 րոպեներին նախաձեռնությունը վանաձորցիների կողմն էր, բայց նրանք չկարողացան գտնել մրցակցի դարպասը գրավելու բանալին: Իսկ հակագրոհների մարտավարությամբ գործող չանեցավանցիները համբերատար պաշտպանում էին ու սպասում էին իրենց համար հարմար պահին: Ու այդպիսի առիթ ստեղծվեց 90+1-րդ րոպեին: Խաղի վերջնամսում «Վանի» խաղացողները նկատելիորեն ակտիվացան: Հաղթական միակ գոլը հեղինակեց 2-րդ 86 –րդ րոպեին ասպարեզ մտած Էդգար Մովսիսյանը:Մարզիչ Սևադա Արզումանյանի խաղի վերջնամասում կատարած ճշգիրտ փոխարինումները օգնեցին նրա գլխավորած «Վանին» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնել, ու 100 տոկոսանոց արդյունքով`9 միավորով դառնալ առաջնության միանձնյա առաջատարը:
©2020 Armenian Soccer