Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-2-ը» ընդհատեց «Լեռնային Արցախի» հաղթարշավը

Ձորաբյուրի  իր մարզաբազայում   «Արարատ-2»-ը  ՀՀ   1-ին խմբի  առաջանության  5 –րդ տուորի վերջին խաղում մրցեցին Երևանի  «Արարատ-2»-ն ու նախորդ 4 տուրերում 4 անընդմեջ  հաղթանակ տոնած «Լեռնային Արցախը»:  Խաղասկիզբը խոստումալից էր երևանիցների համար:  4-րդ և  13-րդ  րոպեներին  Էրիկ Քոթանջյանի   և    Էդմոնդ Մուրադյանի  խփած գոլերից հետո  Արարատ-2-ը հաշվի մեջ առաջ էր  անցել `2:0:  2 –րդ խաղակեսում Մարատ  Կարապետյանի դուբլի շնորհիվ  «Լեռնային Արցախը»  խուսափեց  պարտությունից:Ամեն դեպքում գրանցեց 2:2 հաշիվն ու Ռազմիկ Գրիգորյանի  գլխավորած  թիմին հաջողվեցընդհատել «Լեռնային  Արցախի»  հաղթարշավը:   Վերջինս   5 խաղում վաստակած  13 միավորով պահպանեց առաջատարի դերը:4 խաղում 100 տոկոսանոց  արդյունք՝  12 միավոր  վաստակած  «Սևանը» կրնկակոխ հետապնդում է առաջատարին:

©2020 Armenian Soccer