Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոկոմոտիվին»:
Հանդիպումն ընթացավ լարված մթնոլորտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 1:0 հաշվով։
Խաղի ընթացքում նախ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, ապա տանտերերը` 9։
Հանդիպմանը «Կրասնոդարի» կազմում մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 90-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 45 միավորով 5-րդ տեղում է։ «Լոկոմոտիվը» 41 միավորով հաջորդում է Սպերցյանի թիմին։
©2022 Armenian Soccer