Armenian Soccer
Armenian Soccer

Համբարձումյանի թիմը դուրս մնաց Կիպրոսի գավաթի խաղարկությունից

Համբարձումյան Անորտոսիս

Կիպրոսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» հյուրընկալվեց «Օմոնիային» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

 

Քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր մրցակցի` 2:0 հաշվով հաղթանակով, եզրափակիչ դուրս եկավ «Օմոնիան», ընդհանուր 3:1 հաշվով հաղթանակով։

 

Հյուրերի կազմից խաղին մեկնարկից մինչև եզրափակիչ սուլիչը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

 

Եզրափակչում «Օմոնիան» կմրցի «Էթնիկոսի» հետ։

 

©2022 Armenian Soccer