Armenian Soccer
Armenian Soccer

Ժորժինյոն ու Թոմաս Տուխելը՝ տարվա լավագույնները

tuxel

MPY Trophy

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ստամբուլի Haliç կենտրոնում՝ UEFA-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ժամանակ տեղի ունեցավ UEFA Men’s Player of the Year ու UEFA Men’s Coach of the Year անվանակարգերում հաղթողների պարգևատրումը:

UEFA Men’s Player of the Year ճանաչվեց «Չելսիի» ֆուտբոլիստ Ժորժինյոն:

UEFA Men's Player of the Year

Ֆուտբոլիստն անձամբ ներկա չէր մրցանակաբաշխությանը, սակայն հանդես եկավ տեսահաղորդագրությամբ. «Ես ափսոսում եմ, որ այժմ չեմ կարող լինել այդտեղ հայտնի սահմանափակումների պատճառով:  Ներկա չեմ կարող գտնվել, բայց ուզում եմ ասել, որ անչափ երջանիկ եմ՝ մրցանակին արժանանալու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են այս իրողությանը: Անսահման շնորհակալություն բոլորին, ով ինձ օգնեց այս ճանապարհին՝ իմ ընտանիքին, իմ ընկերներին, երկրպագուներին,, թիմակիցներիս, մարզիչներին ու մարդկանց, ովքեր ինձ չէին հավատում, բայց դրդեցին ավելին աշխատել:

Ես անչափ երջանիկ եմ: Գրկում եմ բոլորին»,-ասաց Ժորժինյոն:

UEFA Men’s Coach of the Year անվանակարգում մրցանակը բաժին հասավ «Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելին:

 

UEFA Men's Coach of the Year

Տուխելն իր տեսահաղորդագրությունում նույնպես ափսոսանք հայտնեց՝ անձամբ ներկա չգտնվելու վերաբերյալ:

«Ներողություն եմ խնդրում, ես անձամբ չեմ կարող ներկա գտնվել ճամփորդական սահմանափակումների պատճառով, սակայն մենք անչափ ուրախ ենք մրցանակի համար… Ես այն ընդունում եմ իմ ողջ անձնակազմի անունից:

Ես անսահման ուրախ եմ ու երախտապարտ բոլորին, ով աջակցում էր մեզ:

Հույս ունեմ շուտով հանդիպել, խնայեք ձեզ ու լավագույն մաղթանքներս»,-ասել է Տուխելը:

Այսպիսով՝ Եվրոպայում տարվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն մարզիչ ճանաչվեցին Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող «Չելսիի» ներկայացուցիչները:

Images: UEFA

©2021 Armenian Soccer