Armenian Soccer
Armenian Soccer

Ժիրայր Մարգարյանը վերադարձել է հարազատ ակումբ

2021/22 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատի» ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը տեղափոխվեց ուկրաինական «Վերես» ֆուտբոլային ակումբ: Հայտնի պատճառներով հայ ֆուտբոլիստը օրեր առաջ ստիպված էր լքել Ուկրաինան: Արդեն այսօր ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է երևանյան «Ուրարտու»: Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Ժիրայր Մարգարյանը։

24-ամյա պաշտպանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց մեր ակումբում՝ հանդես գալով 2014-2017 թվականներին։ Այնուհետև ֆուտբոլիստը համալրել է նաև «Շիրակի» և «Արարատի» կազմերը։

Ակումբ տեղափոխվելուց հետո Մարգարյանը կիսվել է իր առաջին տպավորություններով․

«Վերադարձել եմ հարազատ ակումբ, ինչի համար շատ ուրախ եմ: Տղաներից շատերի հետ լավ ծանոթ եմ, ընկերներս են։ Կփորձեմ լավ ելույթներ ապահովել ու թիմին օգնել՝ բարելավելու դիրքերն առաջնությունում և հաղթելու գավաթը»։

Ժիրայր Մարգարյանն «Ուրարտուում» հանդես կգա 88 համարի մարզաշապիկով։

 

©2022 Armenian Soccer