Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց ԲԿՄԱ-ին

ՀՊԼ-ի 23-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ուկրաինացի ֆուտբոլիստ Դմիտրո Խլյոբասը: Առաջին խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին, Էդգար Մովսեսյանը ԲԿՄԱ-ից հավասարեցրեց հաշիվը, սակայն արդեն 2-րդ խաղակեսում հյուրերը ցույց տվեցին իրական առավելության մաշտաբը. 49-րդ րոպեին Արթուր Միրանյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն, իսկ մեկ րոպե անց Խլյոբասը դուբլ ձևակերպեց: Հանդիպման վերջին գոլը խփեց Սերգեյ Մկրտչյանը՝ 1:4:

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» 25 միավոր ունի և ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, ԲԿՄԱ-ն 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

 

©2022 Armenian Soccer