Մարտի 6-ին մեկնարկած Թուրքմենստանի բարձրագույն ընթացիկ առաջնությունում , մրցաշարի առաջին 3 տուրերի հանդիպումների անցկացնելուց հետո մարտի 18-ից կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատճառով ստուգատեսում խաղադադար հայտարարվեց:
Առաջնության մրցաշարային աղյուսակը 8 թիմերի պայքարում միանձնյա գլխավորում է անցկացարած 3 խաղերում իր ակտիվում 7 միավոր գրանցած Աշգաբադի «Կոպեդաղը»: 2-րդ հորզոնկանում է ընթանում անցկացրած 2 խաղում 100 տոկոսանոց արդյունք գրանցած Աբադանի «Ախալը»: Այս թիմի առանցքային խաղացողներից է, Աշգաբադում ծնված, 35-ամյա, փորձառու հարձակվող ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ , ով ոչ միայն երկրի առաջնության, այլ նաև Ասիայի լավագույն և հայտնի ֆուտբոլիստներից մեկն է համարվում: Կարիերան սկսվելով 2004/2005թթ մրցաշրջանում թուրքմենական «Շագադամում» ելույթներով: Հաջորդ մրցաշրջանում հայազգի հարձակվողը տեղափովել է ղազախական «Եսիլ –Բոգատիր», ապա կրկին վերադարձել է Թուրքմենստան ու կարիերան շարունակել Աշգաբադում: 2007-2016թթ ելույթ է ունեցել ուզբեկական ակումբներում՝ «Շուրթան», «Պախտակոր, «Նասաֆ», Տաշքենդի «Լոկոմոտիվ», «Կզլկում», ինչպես նաև 2019թ –ին ինդոնեզական «Պերսիբ Բանդունգում»: Նա առավել արդյունավետ խաղ է ցուցադրել հատկապես Քարշիի Նասաֆում», որի կազմում, 2011-2016թթ մասնակցել է 140 հանդիպման և հեղինակել է 64 գոլ: Նա այս թիմի ավագն ու առաջտարա խաղացողն է եղել:
Այս թիմի կազմում արմատներով արցախցի Արթուրը 2011թ դարձել է Ուզբեկստանի փոխչեմպիոն, նույն տարում Ասիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանն է արժանացել ու նաև ճանաչվել է ստուգատեսի ամենաարժեքավոր խաղացողը:
Գևորգյանը 2007թ հոկտեմբերի 28-ից հանդես է գալիս նաև Թուրքմոնստանի ազգային հավաքականում, և մասնակցած 19 խաղում աչքի է ընկել 3 անգամ:
Այժմ Արթուր Գևորգյանը հանդես է գալիս 2019թ Թուքմենստանի առաջնության արծաթե մեդլակիր Աբադանի «Ախալում» և հանդիսանում է ակումբի առանցքային խաղացողներցի մեկը:
Ի դեպ, 2005թև 2011թ «Ախալի» գլխավոր մարզիչ եղել է Արմեն Սողոմոնյանն, իսկ 2015-2016թթ ՝ Բորիս Գրիգորյանցը:
©2020 Armenian Soccer