Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽՈՐԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ 4,5 ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է «ՌՈՍՏՈՎԻ» ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ռուսաստանի պրիմեր լիգայի առաջնության   ընդմիջումից առաջ տեղի ունեցավ կարևոր իրադարձություն:
«Ռոստով» ակումբի  սան, 28-ամյա կիսապաշտպան, ՀՀ ազգային հավաքականի  թեկնածուների շարքին դասվող    Խորեն Բայրամյանը   4,5 տարով  երկարաձգել  է ակումբի հետ կնքած  պայմանագրի ժամկետը:Այս մասին իրազեկել է «Ռոստովի»  լրատվական ծառայությունը:
Ֆուտբոլիստին անձամբ շնորհավորել    է  «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը:
Նա երիտասարդ  հայազգի ֆուտբոլսիտին  ակումբի հետ մաղթել է բազմաթիվ հաղթանակներ   և պայծառ խաղ:
Բայրամյանը  «Ռոստովի» կազմում ելույթ է  ունենում 2011/2012թթ   մրցաշրջանից, ու  այդ ընթացքում մասնակացել է  103 հանդիպման, ու դարձել է 7 գոլի հեղինակ: Բացի այդ նա հանդես է եկել  Վոլգոգրադի «Ռոտորում»  և Աստրախանի Վ«ոլգարում»:

ԵԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer