Armenian Soccer
Armenian Soccer

ԷԴՎԱՐԴ ԿՊՈԴՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գանացի կենտրոնական պաշտպան Էդվարդ Կպոդոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Ակումբն իր խորին շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների, դրսևորած ազնվության ու նվիրումի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ Կպոդոն Երևանի  «Ուրարտու» էր տեղափոխվել 2018 թ ձմռանը։ Անցկացրած 3 մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել էր 56 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ։

©2020 Armenian Soccer