Armenian Soccer
Armenian Soccer

«Վան» ՖԱ ընդունում է ՀՖՖ-ի մոտեցումը

Չարենցավանի «Վան ՖԱ-ի մամուլի  ծառայություն երեկ ՀՖՖ –ի Հհ 1-ին խմբի առաջնության դադարեցման  որոշման  վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել,որոիմ մասնավորապես նշված է.
«Հարգելի ֆուտբոլասրներ, այսօր կայացավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որում որոշում կայացվեց դադարեցնել Առաջին Խմբի հանդիպումները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Վան ՖԱ ընդունում է ՀՖՖ-ի մոտեցումը։ Խաղադաշտում ազնիվ և արդար պայքարի կողմնակիցը լինելով, հուսով ենք, որ այս որոշումը կնպաստի հայկական ֆուտբոոլի զարգացմանը և արմատախիլ կանի բոլոր արատավոր երևույթները»:

©2020 Armenian Soccer