Armenian Soccer
Armenian Soccer

Էդուարդ Մարկարովը նշանակվել է «Նոա» ՖԱ-ի նախագահի խորհրդատու

Լեգենդար հայ ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Երևանի «Արարատի» կազմում և երևանյան հանրահայտ թիմի հետ ԽՍՀՄ-ի չեմպիոն ու արծաթե մեդալակիր դարձած, ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի անդամ, ՀՀ ազգային ընտրանու առաջին գլխավոր մարզիչ 78-ամյա Էդուարդ Մարկարովը նշանակվել է ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոա» ՖԱ-ի նախագահի խորհրդատու:

Նա այսուհետ իր փորձով, մասնագիտական հարուստ գիտելիքներով ու խորհուրդներով կօգնի «Նոայի» նախագահին:

©2021 Armenian Soccer