Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է դարձել Խորվաթիայի և ՀՀ ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում:

Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:

Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին:

©2021 Armenian Soccer