Հուլիսի 29-ին՝ բոսնիական Բանյալուկա քաղաքում, կկայանա UEFA-ի Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հովհաննիսյանին կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։
©2021 Armenian Soccer