Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատարների մեկը՝ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող Երևանի ԲԿՄԱ-ն հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց:Մրցակիցը ՀՀ պրիմեր լիգայի առաջնության նորեկ Չարենցավանի «Վանն» էր: Ուշագրավ էր թերևս այն,որ մինչայս հանդիպումը նորանշանակ գլխավոր մարզիչ ռուսաստանցի մասնագետ Կոստանտին Զայցևի գլխավորությամբ «Վանը նոր մրցաշրջանում անպարտելի էր ու 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել ստուգողական խաղերում, համապատասխանաբար `«Փյունիկի» (2:0), «Ուրարատի» (3:0) և «Ալաշկերտի» (1:0) նկատմամբ:
ԲԿՄԱ -«Վան» հանդիպման 1-ին խաղակեսի ավբարտից հետո հաշիվը հավասարն էր`1:1: 2 –րդ խաղկեսում Նազարյանի սաները ավելի ակտիվ և արդյունավետ գործեցին էին ու ևս 2 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասն ու 3:1 հաշվով հաղթանակ տարան: Սա ԲԿՄԱ-ի նոր մրցաշրջանում տոնած 1-ին հաղթանակն էր, իսկ «Վանի» էլ կրած 1-ին պարտությունը:
©2021 Armenian Soccer