ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից՝ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել 51-ամյա Իգոր Կոլիվանովը:Այս մասին պաշտոնապես իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։
Փորձառու մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Կոլիվանովին հաջողություն և հաղթանակներ ենք մաղթում մեր ակումբի կազմում։
©2020 Armenian Socce