Երևանի «Արարատից» հեռացել են երեք ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագրերի ժամկետների ավարտից հետո իրենց ելույթները Երևանի «Արարատի» կազմում ավարտել են դարպասապահներ Վսեվոլոդ Երմակովն ու Պողոս Այվազյանը և պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։
Վսեվոլոդ Երմակովն «Արարատի» կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 56 հանդիպման, Պողոս Այվազյանն «Արարատի» մարզաաշապիկով առաջնության 21 խաղ է անցկացրել, իսկ Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է 17 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
©2022 Armenian Soccer
#AraratHupTur