Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Արտակ Գրիգորյանը

Նախախաղային ասուլիս

Շոտլանդիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ հունիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Գլազգոյում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

Ասուլիսից հետո՝ Երևանի ժամանակով 21:30-ին, մեր հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը:

 

Հիշեցնենք, որ խաղը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։