ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին»: Ինչպես հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից, այդ խաղում թիմում իրենց նորամուտը նշեցին 17-ամյա ֆուտբոլիստներ՝ Էրիկ Սիմոնյանը և Սամվել Հակոբյանը: Էրիկ Սիմոնյանը խաղադաշտում 90 րոպե անցկացրեց, իսկ Սամվել Հակոբյանը փոխարինվեց 46-րդ րոպեին:
Հավելենք, որ այդ հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։
©2020 Armenian Soccer