Armenian Soccer
Armenian Soccer

Եվս մեկ սայթաքում ունենալու դեպքում «Արարատը» կարող է զրկվել մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից

Մայիսի 22-ին Երևանում «Ուրարատու» մարզադաշտում 15-րդ տուրից հետաձգված խաղում հանդիպեցին մրցանակային տեղերի հավակնող «Արարատն» ու «Ուրարտուն»:

Ընթացիկ մրցաշրջանում Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ բավական վստահ հանդես եկած ու գրեթե մշտապես առաջատարի դերում գտնված «Արարատը», վերջին շրջանում հաճախ է սայթաքումներ ունենում, որի հետևանքով կարող է անգամ մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից զրկվել:

Երեկվա խաղում Բիչախչյանի սաները 1-ին և 2-րդ խաղակեսերում 1-ական գոլ ընդունեցին իրենց դարպասը և, 0:2 հաշվով տանուլ տալով, դժվարացրին իրենց մրցանակակիր դառնալու հնարավորությունը:

3-4-րդ տեղերը 38-ական միավորով կիսում են «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն», իսկ իր ակտիվում 37 միավորով գրանցած «Արարատը» նահանջեց 5-րդ հորիզոնական:

Այժմ մայիսի 25-ին «Արարատը» հյուրընկալելու է «Ալաշկերտին», իսկ 3 օր անց`մայիսի 28-ին`31-րդ տուրում `«Շիրակին»:

©2021 Armenian Soccer