Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզչի ղեկավարությաքմբ 1-ին հաղթանակը տոնեց

Մայիսի 22-ին տեղի ունեցան Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ և 15-րդ տուրերից հետաձգված հանդիպումները: Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեցին ՀՀ չեմպիոն կոչման հավակնորդներ` «Ալաշկերտն ու «Արարատ-Արմենիան»: Դրամատիկ, հետաքրքիր ու լարված պայքարում ընթացած խաղում հաջողությունն ուղեկցեց «Ալաշկերտին», որն այս խաղից առաջ հրաժարվել էր Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ աշխատած մարզչական շտաբի ծառայություններից:

Նորնշանակ գլխավոր մարզչի` Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ անցկացրած հենց 1-ին խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվովո ակմյաին հաղթանակ կորզեց 90+2-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ: Այժմ Գրիգորյանի սաները 1 խաղ պակաս են անցկացրել առաջատար «Նոայից» ու միայն 1 միավորով են զիջում նրան: Հիմա «Ալաշկերտը» 3-րդ տուորից հետաձգված խաղում մրցելու է «Արարատի», իսկ մայիսի 28-ին էլ եզրափակիչ`31-րդ տուրում հանդիպելու է ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

©2021 Armenian Soccer