Armenian Soccer
Armenian Soccer

Եղիշե Մելիքյան. «Տխուր եմ, որ այսօր չկարողացանք հաղթել,բայց ուրախ եմ, որ ունենք այսպիսի թիմ»

Փետրվարի 21-ին   կայացավ ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության  6-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ»   հանդիպում, որտեղ 2:1  հաշվով հաղթեցին իսպանացի մասնագետ  Դավիթ Կամպանիայի գլխավորությամբ ելույթ ունեցողՀՀ կրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլստները: Կամպանիայի  թիմում գոլերի հեղինակ դարձան    թիմում նորամուտը նշած ՀՀազգային հավաքականի խաղացողներ`    հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու կիսպաշտպան  Վբեյմար Անգուլոն:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը,ում  ղեկավարությամբ թիմը պաշտոնական 1-ին հանդիպումն անցկացրեց , այսպիսի գնահատկան տվեց խաղին.
«Մեր  թիմը  ՀՀ առաջնությանը լավ է  պատրաստվել: Այսօրվա պաշտոնական առաջին հանդիպումը  ևս դա ցույց տվեց: Մենք ունենք թիմային մարտական ոգի, կազմակերպված խաղ, խաղային բարձր կարգապահություն: Դա նշանակում է, որ  մենք  Ճիշտ  ուղու վրա ենք:Ֆուտբոլում այսպես պատահումը  է,  թիմը լավ և ուժեղ խաղում է, բայց չի  կարողանում հաղթել:Ոչինչ , մեզ մոտ ամեն ինչ նոր է  սկսվում: Մենք   դուխից ընկնող թիմ չենք:Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք կշարունակեք  նույն ոգով ընթանալ առաջ: Եվ վստահ եմ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի:
«Արարատ-Արմենիային» շնորհավորում եմ հաղթանակի առթիվ:Իսկ մեզ էլ, իսկ մեզ էլ  մի քիչ համբերություն եմ մաղթում, որովհետև մեր հաղթանակները դեռ առջևում են: Այսօրվա խաղի մասին կասեմ, որ մենք  ադապտացիայի փուլում ենք  և ֆուտբոլստներն, որոնց մենք ընտրել ենք մեր ակումբին օգնելու համար, վստահ եմ , որ  նրանցից կստանանք այդ օգուտը: Վստահ եմ, որ լավ ֆուտբոլիստներ ենք հավաքագրել: Այսօրվա խաղին բացակայում էին մեր թիմի 2-3 առանցքային խաղացողներ   բացակայում էին, նրանք կօգնեն մեզ մյուս խաղերում: Միակ բանն, որի  համար այսօր տխուր եմ  դա այնէ,  որ չկարողացանք հաղթել:Բայց մյուս կողմից  ուրախ եմ , որ այսօր այսպիսի  թիմ  ունենք»:

©2021 Armenian Soccer