Փետրվարի 21-ին կայացավ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 6-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» հանդիպում, որտեղ 2:1 հաշվով հաղթեցին իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանիայի գլխավորությամբ ելույթ ունեցողՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլստները: Կամպանիայի թիմում գոլերի հեղինակ դարձան թիմում նորամուտը նշած ՀՀազգային հավաքականի խաղացողներ` հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու կիսպաշտպան Վբեյմար Անգուլոն:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը,ում ղեկավարությամբ թիմը պաշտոնական 1-ին հանդիպումն անցկացրեց , այսպիսի գնահատկան տվեց խաղին.
«Մեր թիմը ՀՀ առաջնությանը լավ է պատրաստվել: Այսօրվա պաշտոնական առաջին հանդիպումը ևս դա ցույց տվեց: Մենք ունենք թիմային մարտական ոգի, կազմակերպված խաղ, խաղային բարձր կարգապահություն: Դա նշանակում է, որ մենք Ճիշտ ուղու վրա ենք:Ֆուտբոլում այսպես պատահումը է, թիմը լավ և ուժեղ խաղում է, բայց չի կարողանում հաղթել:Ոչինչ , մեզ մոտ ամեն ինչ նոր է սկսվում: Մենք դուխից ընկնող թիմ չենք:Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք կշարունակեք նույն ոգով ընթանալ առաջ: Եվ վստահ եմ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի:
«Արարատ-Արմենիային» շնորհավորում եմ հաղթանակի առթիվ:Իսկ մեզ էլ, իսկ մեզ էլ մի քիչ համբերություն եմ մաղթում, որովհետև մեր հաղթանակները դեռ առջևում են: Այսօրվա խաղի մասին կասեմ, որ մենք ադապտացիայի փուլում ենք և ֆուտբոլստներն, որոնց մենք ընտրել ենք մեր ակումբին օգնելու համար, վստահ եմ , որ նրանցից կստանանք այդ օգուտը: Վստահ եմ, որ լավ ֆուտբոլիստներ ենք հավաքագրել: Այսօրվա խաղին բացակայում էին մեր թիմի 2-3 առանցքային խաղացողներ բացակայում էին, նրանք կօգնեն մեզ մյուս խաղերում: Միակ բանն, որի համար այսօր տխուր եմ դա այնէ, որ չկարողացանք հաղթել:Բայց մյուս կողմից ուրախ եմ , որ այսօր այսպիսի թիմ ունենք»:
©2021 Armenian Soccer