ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարների Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ, ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, 41-ամյա Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Նա ՀՀ եռակի չեմպիոնի հետ աշխատում էր 2020թ հունիսից և եկել էր ուկրիանական «Լվով» ակումբից:
Մելիքյանի ղեկավարությմաբ «Ալաշկերտն» անցած մրցաշրջանում դարձել է ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր: Նրա գլխավորությամբ թիմը յնցկացրել է 16 հանդիպում որչոնց ժամնակ 9-ում հաղթել է, 3-ում պարտվել ,իսկ 4 հանդիպումում էլ ոչ-ոքիներ է խաղացել, գնդակների 23:13 տարբերությամբ:
Ակումբի ղեկավարությւոնը շնորհակալություն է հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում:
©2021 Armenian Soccer