Armenian Soccer
Armenian Soccer

Ե՞րբ ի վերջո Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը կխփի 1-ին գոլը

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հերթական `2 -րդ  խաղարկությունում  նոյեմբերի 15-ին  և 18-ին  ՀՀազգային    հավաքականը   5-րդ և   6 –րդ տուրերում  վճռորոշ  խաղերում  մրցելու  է Վրաստանի  և  Հյուսիսային   Մակեդոնիայի  ընտրանիների  հետ: Այդ  առումով   հարկավոր է նայել,  թե ինչ վիճակի  են ու ինչպես են հանդես գալիս  ՀՀ  հավաքականի առաջատար խաղացողները  իրենց թիմերի կազմերում:  
Այսպես, ՀՀազգային հավաքականի ավագ, 31-ամյա կիսապաշտպան   Հենրիխ Մխիթարյանն նոյեմբերի 1-ին   «Ռոմայի կազմում մասնակցեց Իտալիայի Ա սերիայի   6-րդ տուրի   «Ֆիորենտինայի» հետ Հռոմում կայացած  խաղին: «Ռոման»  հաղթեց 2:0 հաշվով  ու հիմա  վաստակած 11 միավորով  5-7-րդ  տեղերի    կիսում «Նապոլիի», ու «Ինտերի» հետ: Մխիթարյանը   այս խաղում էլ մի քանի  անգամ  գոլ խփել  իրական հնարավորություններ ունեցավ , բայց դրանք   օգտագործել այս անգամ էլ չկարողացավ: Տեղին է նշել, որ ընթացիկ առաջնությունում   Մխիթարայանը «Ռոմայի» կազմում չի բացել իր գոլերի հաշիվը, թեև մասնացել է 8 հանդիպման (որոնցից 2-ը Եվրոլիգայի խաղարկությունում)    ու խաղադաշտում եղել է ընդհանուր առմամբ  598 րոպե:   Բայց փոխարենը   կատարել է  արդեն մի քանի  գոլային փոխանցում:Դրանցից  հերթականը  երեկ     «Ֆիորենտինայի» դարպասին  խփած 2 –րդգոլի պարագայում էր, երբ Հենրիխը   70 –րդ  գոլային փոխանցում կատարեց  իսպանացի հարձակվող Պեդրոյին:
Ցավոք,  վնասվածքներ  ունեն ու  ՀՀ  հավաքականի    առաջիկա   հանդիպումներին  հավանաբար  չեն կարողանան  մասնակցել վնասվածքներ ստացած Արշակ Կորյանը, Ալեքսանդր Կարապետյանն ու Խորեն Բայրամյանը: Ինչ վերաբերում է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ,ապա նա  իր թիմի`  կիպրական ԱԵԼ-ի  վերջին 2 հանդիպումներին չի մասնակցել:

©2020 Armenian Soccer