Դարպասապահ Արսեն Սիուկաևը վերադարձել է Վանաձորի «Լոռի»:Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից, ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
24-ամյա դարպասապահը «Լոռիում» հանդես է եկել 2018/19 թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածում՝ անցկացնելով 16 հանդիպում։
Սիուկաեւը Կրասնոդարի «Կուբանի» սան է։ Նախորդ մրցաշրջանն անցկացրել է Տոմսկի «Տոմում»։
©2020 Armenian Soccer