Armenian Soccer
Armenian Soccer

«Լոկոմոտիվի» 28-ամյա հարձակվողը կարիերան կշարունակի «Լոռիում»

Հարձակվող  Կարապետ Մանուկյանը համալրել է Վանաձորի  «Լոռիի»   կազմը։Այս մասին հայտնում են վանաձորյան ակումբի  լրատվական  ծառայությունից:
28-ամյա հարձակվողի վերջին ակումբը Երևանի «Լոկոմոտիվն» էր, որտեղ անցկացրել է 43 խաղ, դարձել 27 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։
Մանուկյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ Երեւանի «Ալաշկերտում»։
Հայաստանի առաջին խմբի առաջնությունում Մանուկյանն ընդհանուր առմամբ դարձել է 70 գոլի հեղինակ։
Մանուկյանի հետ 1+1 ֆորմատով պայմանագիր։

©2020 Armenian Soccer