Հոկտեմբերի 8-ին բրիտանական հեղինակավոր պարբերականը` The Guardian-ը հրապարակել է իրենց վարկածով ընթացիկ մրցաշրջանի «Աշխարհի տաղանդավոր երիտասարդ 60ֆուտբոլիստներ» ցանկը: Ուրախությամբ պիտի նշել, որ նրանց շարքերում դարձյալ հայազգի ֆուտբոլիստ է ընդգրկվել: Հիշեցնեք, որ 2016թին նման պատվի էր արժանացել ու «Աշխարհի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ» ցանկում ընդգրկվել էր այն ժամանակ Գյումրիի Շիրակում ելությունեցող 17 –ամայ կիսապաշտպան ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆն ,ով Սլովակիայի Ժիլինա ակումբում փայլուն կարիերա անցկացնելուց զատ, արդեն նորամուտն է նշել նաև ՀՀ ազգային հավաքականի կազմում:
The Guardian-իայս տարվա «Աշխարհի տաղանդավոր երիտասարդ 60ֆուտբոլիստներ» ցանկում տարբեր երկների 59 այլ ֆուտբոլիստների հետ միասին տեղ է գտել նաև Մոսկվայի Դինամոյի 2 –րդ թիմի խաղացող, կենտրոնական կիսապաշտպան,17-ամյա ԱՐՍԵՆ ԶԱԽԱՐՅԱՆԸ:Նա, ում տրանսֆերային արժեն հիմա կազմում է 110 հազար եվրո արդեն հանդես էեկել Ռդ Մ15,Մ16,Մ17,ևՄ18 տարեկանների հավաքականում:
«Ֆուտբոլիստը, որը ծնունդով Սամարայից է, գրավել է Մոսկվայի «Դինամոյի» սկաուտների ուշադրությունը ու տեղափոխվել Ռուսաստանի մայրաքաղաքի Լև Յաշինի ակադեմիա 14 տարեկանում։ 2տարի անց նա առաջին հրավերը է ստացել մինչև 17 տարեկանների ՌԴ հավաքականից ու գոլի հեղինակ դարձել նորամուտի խաղում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում: Այն բանից հետո, երբ նա 2 գոլ խփել «Դինամոյի» պատանեկան թիմում 16 տարեկանում, հրավիրվել է ակումբի 2-րդ թիմ նախքան այս մրցաշրջանի սկիզբ»,-գրել է Guardian-ը Զախարյանի մասին։
2020/21 մրցաշրջանում Արսենը անցկացրել է 9 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
©2020 Armenian Soccer