Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանի» կազմը համալրել է Մոլդովայի երիտասարդական ընտրանու նախկին կիսապաշտպանը

ՀՀ  1 –ին խմբի առաջատար «Սևան»  ՖԱ-ն նոր համալրում ունի: Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից ,   թիմին է միացել 29-ամյա կիսապաշտպան  Կոնստանտին Մանդրիչենկոն:2009-2012թթ  հանդես է եկել  Մոլդովայի երիտասարդական հավաքականի  կազմում: Նա  ՀՀ երկրպագուներին ծանոթ է նաև Հայաստանում տարբեր ակումբներում  ունեցավ ելույթներից: Մոլդովայում հայտնի Տիրասպոլի  «Շերիֆ» ակումբի  սանն է,ով «Շերիֆում» 2008-2010թ  ելույթներ ունենալուց հետո  տեղափոխվել ու   2011թ-ին  հանդես է եկել «Միկայի» կազմում և մասնակցած  25 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: 2012/2013թթ մրցաշրջանում ելույթ է ունեցել Դիլիջանի «Իմպուլսում», իսկ 2013/2014թթ մրցաշրջանում Երևանի «Ուլիսի» կազմում:
Մանդրիչենկոյի վերջին  ակումբը  Մոլդովայի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 10թիմերի պայքարում 8 –րդ տեղում ընթացող Բենդերի «Ֆլոեշտին» է ,որ կազմում 11 հանդիպման է մասնակցել: Ի դեպ,  այս թիմի կազմում ներկայումս հանդես է գալիս նաև  ՀՀազգային հավաքականի պաշտպան,  28-ամյա Արտյոմ Խաչատուրովը: Իսկ մինչայդ  ելույթ էր ունեցել  Տերնովկայի  «Դինամո -Ավտոն» է,   որի կազմում հանդես է եկել 2015թ-ից:    Տեղին է նշել, որ Մանդրիչենկոն կարճատև ժամանակով ելույթներ է ունեցնել նաև  մոլդովական «Տիրասպոլի»,իսրայելական  «Հապոել Աֆուլայի»   և ուզբեկական Սամարղանդի «Դինամոյի» կազմերում:

©2020 Armenian Soccer