VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Արարատ»-«Նորավանք» հանդիպման առաջին խաղակեսում դրվագներից մեկում օդային պայքարում բախվեցին «Արարատի» 2 ֆուտբոլիստ: Արդյունքում՝ Դավիթ Մանոյանը խոտածածկին հայտնվեց արնահոսող գլխով:
Բժիշկների միջամտությամբ ֆուտբոլիստը լքեց խաղադաշտը, այնուհետև փոխարինվեց: Երեկ երեկոյան արդեն Մանոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին.
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստացած էին իմ առողջական վիճակի մասին: Շատ զգացված եմ Ձեր բոլոր հաղորդագրությունների ու առողջության մաղթանքներների համար: Ես ինձ հիմա լավ եմ զգում , շուտով կվերադառնամ խաղադաշտ:
Շնորհակալ եմ Արարատի բժշկական անձնակազմին և Gyumri Medical Center / Գյումրի բժշկական կենտրոն -ին արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,-գրել է Մանոյանը՝ կցելով վերևում բերված նկարը:
Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն ֆուտբոլիստի հետ այժմ ամեն բան կարգին է, բուժհաստատությունում մի քանի կար է դրվել:
©2021 Armenian Soccer