Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով զրկվածլինելով բացօթյա մարզումների և հանդիպումների հնչավորությունից, փոխարեն ապրիլի 22-ից հանդես եկան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ «FIFA20» հարթակի վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարում են Armenian Quarantine Cup -ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։
Քառորդ եզրափակչի վերջին՝ 4–րդ խաղում Գյումրի «Շիրակը ներկայացնող ԴԱՎԻԹ ՄԱՆՈՅԱՆԸ դրամատիկ ու լարված պայքարում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Արարատ –Արմենիայի» խաղացող Արտյոմ Ավանեսյանի նկատմամբ ու «Շիրակի» համար ապահովեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր: Կիսաերզփակչում Դավիթ Մանոյանը մրցելու է ՀՀ 1-ին խմբի առաջնության ներկայացուցիչ Չարենցավանի «Վանի» խաղացող Ստանիսլավ Եֆիմովի հետ, ով 1/4-րդ փուլում 4:2 հաշվով պարտության է մատնել ու հետագա մրցապայքարից դուրս մղել ԲԿՄԱ-ի պատվիրակ Նարեկ Աղասարյանին:
©2020 Armenian Soccer