Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» հաջողությամբ հաղթահարեց նաև Armenian Quarantine Cup-ի 1/4-րդ փուլի արգելքը

Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով   զրկված լինելով բացօթյա  մարզումների և հանդիպումների հնչավորությունից,   փոխարեն  ապրիլի  22-ից  հանդես եկան  նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ  FIFA20 հարթակի վրա    կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ  պայքարում են  Armenian Quarantine Cup -ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։  
Քառորդ եզրափակչի  վերջին՝ 3-րդ  խաղում   ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  մասնակից՝ Երևանի  «Ուրարտուն»,  որը ներկայացնում էր Սեմյոն Սինյավսկին  3:0 հաշվով հաղթեց Երևանի «Փյունիկի»  ֆուտբոլիստ Արթուր Քարտաշյանին ու  մտավ    կիսերզփակիչ:Այստեղ Սինյավսկին եզրափակչում հանդես գալու  իրավունքը  կվիճարկի «Նոայի»  խաղացող Մաքսիմ Մայրովիչի  հետ կիսաեզրափակչի խաղում:Մայրովիչը ¼-րդ փուլում 5:0 հաշվով պարտության էր մատնել Աշտարակի «Արարածի»  ֆուտբոլիստ  Մաքսիմ Գորինին:

©2020 Armenian Soccer