Նոյեմբերի 30-ին Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում կայացավ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 14-րդ տուրի 1-ին խաղը:Ստուգատեսի միանձնյա առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալել էր ՀՀ պրիմեր լիգայի նորեկ Չարենցվանի «Վանին»և հաղթելով 2:1 հաշվով անցկացրած 10 խաղում վաստակած 18 միավորով պահպանեց միանձնա առաջատարի դերը: 36-րդ րոպեին բոսնիացի Ալեքսանդր Գլիշիչը իր վաստակած 11 մետրանոցի անվրեպ իրացումով բացեց խաղի հաշիվը`1:0: 70- րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը կրկնապատյեց խաղի հաշիվը`2:0: Ինչպես հետագայում պարզվեց այս գոլը վճռորոշ եղավ ու Եղիշե Մելիքյանի թիմին հերթական հաղթանակը պարգևեց, ու նաև հնարավորություն տվեց ամրապնդվել 1-ին հորիզոնականում: Դավիդյանն, ով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, մասնակցած 8 խաղում 5 գոլ է հեղինակել: Սևանդա Արզումանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Վանը» 75-րդ րոպեին Գարեգին Կիրակոսյանի ջանքերով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն ավելին անել չհաջովեց:Չարենցավանցիները տանուլ տվեցին 1:2հաշվով:
©2020 Armenian Soccer