Արդեն հայտնել էինք, որ Ղազախստանի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված թիմերն, որոնց նաև կարելի է հայկական թիմեր է անվանել, իրավունք էին նվաճել մարտի 2-6-ը վիճարկելու ֆուտբոլի Ղազախստանի սուպերգավաթը: Կիսաեզրափակիչ փուլում 2020թ Ղազախստանի առաջնոթւյան բրոնզե մեդալակիր կարելի է կարելի է կարելի է «Աստանան», որի կազմում հիմա հանդես են գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ Վարազդատ Հարոնյանն ու Տիգրան Բարսեղյանը 2:0 հաշվով պարտության մատնեց առաջնությունում 4-րդ տեղը Կարագանդայի «Շախտյորին»:Վերջինիս գլխավոր մարզչի 1-ին օգնականն երևանցի մասնագետ Ստեփան Դեմիրճյանն է, իսկ թիմի կազմում էլ ելույթ են ունենում Ղազախստանի երիտասարդական հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Գևորգ Նաջայանն ու ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան, 25-ամյա նիգերիացի Սոլոմոն Ուդոն:
Կիսաեզրափակչի 2-րդ զույգի`երկրի չեմպիոնի և փոխչեմպիոնի`«Կայրաթ»- «Տոբոլ» մրցավեճում գրանցվեց 3:3 հաշիվը: Հետխաղյա 11 մետրանոցների իրացաման ժամանակ հաջողությունը ուղեկցեց հայ մասանգետ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԲԱՅԱՆԻ ղեկավարությամբ ելույթ ունեցող Կուստանայի «Տոբոլին», որն էլ հաղթելով 4:2 հաշվով մտավ եզրափակիչ: Իսկ ահա երկրի չեմպիոն Ալմաթիի «Կայրաթի» կազմում էլ հանդես եկավ ՀՀազգային հավաքականի իաղացողԿամո Հովհաննիսյանն, ով ի դեպ հետխաղյա 11 մետրանոցը չկարողացավ անվրեպ իրացնել:
Այնուհետև 3-րդ տեղի համար հանդիպումում «Կայրաթը» 2:1 հաշվով առավելության հասավ Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ: Չեմպիոնի կազմում Կամո Հովհաննիսյանը հայտավորված էր,բայց չմասնակցեց խաղին:Իսկ «Շախտյորի» կազմում էր հայտավորվել էր, բայց խաղին չմասնակցեց Գևորգ Նաջարյանը:Իսկ ահա ՀՀ ընտրանու խաղացողՍ ոլոմոն Ուդոն խաղին մասնակցեց առանց փոխարինման:
Եզրափակչում գլխավոր մրցանակը խաղարկեցին «Տոբոլն» ու «Աստանան»: Այստեղ էլ գրանցվեց ոչ-ոքի`1:1 հաշիվը:Ու դարձյալ հետխաղյա 11 մետրանոցների իրացման ժամնակ հաջողությունը ժպտաց Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլին», որն էլ հաղթելով 5:4 հաշվով դարձավ երկրի սուպերգավաթակիր:Երկրի փոխչեմպոոն «Տոբոլն» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց նաև ֆուտբոլի Ղազախստանի սուպեգավաթակիր: Նկատենք, որ սուպերգավաթի խաղարկությունում 2-րդ տեղը գրաված , երկրի առաջնության բրոնզե մեդալակիր «Աստանայի» կազմում այս խաղին առանց փոխրինման մասնակցեցթե Վարազդատ Հարոյանը, և թե Տիգրան Բարսեղյանը:Վերջինս 45+1-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի: Հավելենք նաև, որ 11 մետրանոցների իրացման ժամանակ Բարսեղյանը անվրեպ ու դիպուկ էր իրացրել հարվածը:
©2021 Armenian Soccer