Armenian Soccer
Armenian Soccer

Արցախի ֆուտբոլային լիգայի 2021թ առաջնության մեկնարկային տուրը գոլառատ էր

Արցախի ֆուտբոլային լիգայի` Artsakh Football League -ի    մամուլի  ծառայությունից    հայտնում են, որ մարտի 7-ին  մեկնարկեց 10 թիմերի մասնակցությամբ   ֆուտբոլի Արցախի  լիգայի 2021թ  առաջնությունը:
Պատերազմից հետո առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Առաջնության նորեկներից է  Արցախում տեղակայված ՌԴ  խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների թիմը:
Առաջնության մեկնարկային տուրը գոլառատ էր:Անցկացված 4 խաղերում 31 գոլ է գրացվել:
Մարտի 7-ի  1-ին տուրի հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին`   
Ավո – Ճարտար`2:0
Երազանք —  Գանձասար`8:1,
Քիրս – Տիգրան Մեծ Նորագյուղ`6:4,
Ջրաբերդ – Մ 17  տարեկանների  Արցախի հավաքական`2:8:
Իսկ  1-ին տուրի  հինգերորդ` Ասկերան —   MC   խաղաղապահների թիմ   հանդիպումը  հետաձգվել է:
Հավելենք, որ  Արցախի ֆուտբոլային լիգան իր շնորհակալությունն է հայտնում FC Stade Lausanne Ouchy ակումբին և 14 Fourteen — Official ընկերությանը՝ լիգայի բոլոր ակումբներին մարզագույք տրամադրելու համար:

©2021 Armenian Soccer