Armenian Soccer
Armenian Soccer

Գոլառատ խաղում «Նոան» ու «Նորավանքը» հաղթողին չպարզեցին

Նոա Նորավանք

 

VBET ՀՊԼ-Ի 33-րդ տուրի վերջին խաղում «Նոան» ընդունեց «Նորավանքին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։

Նախ երեք գնդակ մրցակցի դարպասն ուղարկեց «Նորավանքը». գոլի հեղինակներ դարձան Կարեն Նալբանդյանը, Թիմուր Ռուդոսելսկին և Իբրահիմ Շուայբուն։

 

Ապա հյուրերը անակնկալ կերպով ևս երեք գնդակ բաց թողեցին իրենց դարպասը։

«Նոայի» կազմից դուբլ ձևակերպեց Մաքսիմ Մայրովիչը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը։

 

Այս խաղից հետո «Նոան» վաստակած 38 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում։

«Նորավանքը» 24 միավորով` 7-րդն է։

 

©2022 Armenian Soccer