Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Հայաստան - Իռլանդիա

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքն, այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 

Տոմսերի արժեքը հետևյալն է.

 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

 

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

 

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

 

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

 

Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

 

Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան — Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

 

©2022 Armenian Soccer