Գյումրին ներկայացնող «Հայասա» թիմը, եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտ-աղջիկներ-1» թիմի նկատմամբ, դարձավ կանանց ֆուտզալի ՀՀ բաց առաջնության Մ15տարեկանների բարձրագույն խմբի հաղթող: Այս մասիան իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հաղթող թիմի կազմում «դուբլի» հեղինակ դարձավ թիմի ավագ, կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Աննա Դալլաքյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Սաթենիկ Հովհաննիսյանը:
Եզրափակչից առաջ՝ երրորդ տեղի համար խաղում, «Գյումրին» առավելության էր հասել «Մարտունիի» նկատմամբ:
«Մարտունի» թիմի ֆուտբոլիստուհի Արմենուհի Դավթյանը՝ խփած 22 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
©2021 Armenian Soccer