Բելառուսի միակ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում, որտեղ չնայած կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիային, չի ընդհատվել ու շարունակվում է ֆուտբոլի առաջնությունը: Մարտի 29-ին Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 2 -րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» սեփական հարկի տալ հյուրընկալել էր «Վիտեբսկին»: Տանտերերը անհյուրընկալ գտնվեցին և 2:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
51-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց ՀՀ ազգային հավաքականի թեկնածուների շարքին դասվող 27 –ամյա Գեղամ Ղադիմյանը: Դա 175 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող կիսապաշտպանի առաջին գոլն էր իր նոր թիմի կազմում, որը օգնեց «Նեմանին» առաջին հաղթանակ տոնել ընթացքիկ առաջնությունում: Ղադիմյանը մասնակցելէ իր թիմի անցկացրած երկու հանդիպմանն էլ, ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 149 րոպե:
Այս առաջնությունում 2 խաղ անցկացրած «Նեմանը» 16 թիմերի պայքարում իր ակտիվում գրանցած 3 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական և դեռ մրցակիցներից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
©2020 Armenian Soccer