Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյան. «Հուսամ, որ…վերջապես ձեռք կբերենք Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»

ՀՖՖ մամուլի ծառայությունը  շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ զրուցել են  Ղազախստանում հանդես եկող «լեգեոներներից»՝   Կայրաթի  կազմում հանդես եկող  Կամո Հովհաննիսյանի  հետ.

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը:
Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:
Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապառոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ նրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»:

©2020 Armenian Soccer