Բելառուսի պրիմերլիգայաին առաջնոթւյան 28—րդ տուրում մրցանակային տեղի հավակնող Գրոնդոյի «Նեմանն», որի կազմում հաջողությամբ ելույթ ունենում ՀՀ ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը 125 հանդիսականների ներկարությամբ արտագնա խաղում մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սմոլեվիչին» ու 4:1 հաշվով առավելության հասավ:
Այս խաղում 2 դուբլ գրանցվեց: Նախ 2 անգամ` 15-րդ և 32-րդ րոպեին տանտերերի դարպասը գրավեց Պաուլ Զաբելինը: Ապա երկու անգամ`38-րդ և 59 –րդ րոպեներին աչքի ընկավ ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գեղամ Ղադիմյանը` «Նեմանի» լավագույն ռմբարկուն, ով վաղուց գոլ չէր խփել: Ղադիմյանը «Նեմանի» կազմում մասնակցած 28 խաղում 2347 րոպե խաղադաշտում լինելով արդեն դարձել է 11 գոլի հեղինակ:
Այնպես, որ Գեղամը բարձր տրամադրությամբ է միանալու ՀՀ ազգային հավաքականին, որի ուսումնամարզական հավաքը Երևանում սկսվելու է նոյեմբերի 10-ից:
Ղադիմյան տակտիկական նկատառումներով 86-րդ րոպեին փոխարինվեց: Այս հաղթանակից հետո «Նեմանը» 28 խաղում վաստակած 50 միավորով բարձացավ մրցաշարային աղյուսակի 3 -րդ հորիզոնական:
Առաջնության վերջին 2 խաղերը Ղադիմյանի թիմը կանցկացնի նոյեմբերի 22-ին և 28-ին և իր հարկի տակ կմրցի «Սլուցկի», ապա արտագնա խաղում կհանդիպի 2019թ Բելառուսի չեմպիոն Բրեստի «Դինամոյի» հետ:
©2020 Armenian Soccer