Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» գավաթային խաղում թեև պարտվեց «Արարատին», սակայն միանգամայն արժանի է դրվատանքի

Երևանի   նախկին «Միկա մարզադաշտում ՀՀ 1 –ին խմբի մասնակից   «Սևանը» VBET ՀՀ   գավաթի  խաղարկության 1/8 –րդ  փուլի պատասխամն  խաղում  մրցեց բավական ուժեղ կազմ  ունեցող ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից  Երևանի «Արարատի» հետ:Այս  թիմերի սեպտեմբերի  19-ին   կայացած 1/8 -րդ  փուլին 1-ին խաղում արարատցիներն,  ովքեր հանդես են գալիս Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Մորի Կոնեի` դուբլի ու Դավիթ Խուրցիձեի  խփած  գոլերի  շնորհիվ հաղթել էին  3:0 հաշվով:
«Սևանն»այսօր խաղում  հանդես էր գալիս զգալի  կորուստներով ,  կորովիրուսով վարկավելու պատճառով բացակայում էին թիմի հիմնական կազմի 3 խաղացողներ:Եվ չնայած դրան այսօրվա «Սևանի»  ցուցադրած խաղի որակը     միանգամայն գոհացուցիչ էր:  Արմեն Շահգելդյանի սաները ճիշտ է   զիջեցին 1:3 հաշվով,  սակայն նրանք լիովին արժանի են դրվատանքի: Արագ , արդեն 8 –րդ  րոպեին  ՄորիԿոնեի  խփած գոլից հետո, սևանցիները ակտիվ ու ագրեսիվ գործողություններով  ջանում էին իրենց  կամքը թելադրել մրցակցին:   Բավական հաջող էր խաղին ներգավվել «Սևանի» դարպասապահ Անուշավան Թարվերդյանն, ով հուսալի էր գործում: «Սևանը» ստեղծեց գոլային մի քանի ռեալ պահեր ,սակայն  նախ  Արեգ  Ազատյանը հարմար  դիրքից  չգրավեց մրցակցի դարպասը, հետո  57-րդրոպեին հիանալի գործեց Գեղամ Թուբարյանն ,  բայց  նրա  վտանգավոր հարվածը    ետ մղվեց դարպասաձողը:   «Սևանի» ավագ   Արամ Լոոեցյանի ստանդարտ դիրքերից  կատարած հարվածները ևս շատ վտանգավոր էին:       
Շատերի կարծիքով  «Արարատը» հեշտությամբ պիտի հաղթեր «Սևանին»,   սակայն շատ  լուրջ  դիմադրության հանդիպեց ու ի պատիվ «Սևանի» պիտի ասել, որ արժանապատիվ  ու   հավասար  պայքար  ծավալեց  ու թեև կրած պարտությանը  արժանի է ծափահարությունների: «Արարատի»  մարզչի կատարած փոփոխությունները   շրջադարձային եղան:  Ասպարեզ մտած Էդգար Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը  ակտիվացրին   իրենց  թիմի  առջևի գծի խաղը: Մալաքյանը նախ 69-րդ  րոպեին 11 մետրանոց վաստակեց, որը անվրեպ  իրացրած  «Արարատի» ռմբարկու Մորի Կոնեն:Իսկ 10 րոպե անց Մալաքյանն ինքը գոլի հեղինակ դարձավ     ու հաշիվը դարձեց` 3:0:Բայց դրանից հետո էլ «Սևանը» չհանձնվեց շարունակեց իր պայքարը , ու    ի  վերջո  թիմի    ակտիվության   փոխահատուցում   եղավ  Մհեր Սահակյանի  83 –րդ րոպեին  փորձառու     պաշտպան Հրայր  Մկոյան սխալից  օգտվելով    խփած  հեղինակության  գոլն, որով կրճատեց  հաշվի մեջ եղած  տարբերությունը`1:3:  «Արարատը»   գավաթի խաղարկության 1/8 –րդ փուլի  2 հանդիպումների ընդհանուր արդյունքով հաղթեց 6:1 հաշվով ու մտավ քառորդ  եզրափակիչ:   

©2020 Armenian Soccer