Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Կապանի «Գանձասար-Կապանի» շարքերը համալրել է նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման, որի հետ ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում են կապանյան ակումբի մամուլի ծառայությունից: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում»:
ՀՀ ազգային հավաքկանի պաշտպան, 31 ամյա Հայկ Իշխանյանը, ով կապանյան թիմի շարքերում հանդես գալու արդեն բավականին մեծ փորձ ունի, 1 տարվա պայմանագիր է ստորագրեց «Գանձասար Կապանի» հետ: Մինչ այս փորձառու պաշտպանը հանդես էր գալիս «Ալաշկերտում»:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբից «Գանձասար-Կապան» տեղափոխվեց Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին մինչ Լոռի» տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ:
©2020 Armenian Soccer