Սեպտեմբերի 23-ին կայացան Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Լոռի ՖԱ»-«Փյունիկ»՝ 1։0 (1:0),
Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա,
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան,
Գոլը՝ Կլաուդիր Մարինի Ջունիոր, 41:
«Գանձասար-Կապան»-«Շիրակ» `5։0 (3:0),
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ,
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան,
Գոլերը՝ Ռոկաս Կրուշնաուսկաս, 32, 65, Վբեյմար Անգուլո Մոսկեռա, 41, 11մ, Ադահ Օմա Ժոզեֆ, 56, 11մ («Գանձասար-Կապան»), Վարդան Արզոյան, 21, ինքնագոլ («Շիրակ»):
Գյումրիում մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևանին խոշոր`5:0 հաշվով հաղթանակով ավարտած խաղից հետո «Գանձասար-Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանը նշեց.«Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել»: Իսկ դուբլի հեղինակ դարձած Ռոկաս Կրուշնաուսկասն էլ հայտնեց. «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել»:
©2020 Armenian Soccer