Armenian Soccer
Armenian Soccer

ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ

Երևանի  «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Հավելենք, որ Ստեփան Ղազարյանը  տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

©2020 Armenian Soccer